Հայաստանի մեդալակիր օլիմպիականների պարգեւատրությունը (ֆոտոշարք)

22:54   18 սեպտեմբերի, 2016

Սերժ Սարգսյանը պետական շքանշաններով է պարգեւատրել Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի մեդալակիներին, հավաքականների մարզիչներին, անձնական մարզիչներին:

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում տարած փայլուն հաղթանակի եւ Հայաստանն աշխարհին արժանապատիվ ներկայացնելու համար նորընծա օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պարգեւատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով:

Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը եւս պարգեւատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»  առաջին աստիճանի շքանշանով՝ Ռիո-2016-ում փայլուն մրցելույթի, հայրենիքին մատուցած ծառայության համար:

Հայրենիքին մատուցած ծառայության, Օլիմպիական խաղերում Հայաստանի պատիվը բարձր պահելու համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին կարգի շքանշաններով պարգեւատրվեցին նաեւ ծանրորդներ, Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ կարգի շքանշանով պարգեւատրվեցին հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը եւ ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Մովսես Խորենացու մեդալներով պարգեւատրվեցին Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը, Միհրան Հարությունյանի անձնանական մարզիչ Սամվել Գեւորգյանը, Երախտագիտության մեդալներով պարգեւատրվեցին ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանի եւ Գոռ Մինասյանի անձնական մարզիչները:

Հայրենական սպորտում ներդրած մեծ ավանդի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրային ցուցաբերած նշանակալի աջակցության համար ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգեւատրվեց պատվո շքանշանով: Պարգեւատրման արարողությունից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարզիկների եւ մարզիչների հետ մասնակցեց հյուրասիրության:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ president.am



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.