11:02  ,  1 սեպտեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ չէ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Չեխիայի դեմ ընկերական խաղում ստացած վնասվածքն այնքան էլ լուրջ չէ: Այդ մասին հայտնում են NEWS.am Sport-ի աղբյուրները:

Չեխական Մլադա Բոլեսլավ քաղաքում կայացած խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը 38-րդ րոպեին փոխարինվել էր վնասվածքի պատճառով: Մարզչական շտաբը նման որոշում էր կայացրել անվտանգության նկատառումներով՝ չցանկանալով ռիսկի դիմել:

Այնուամենայնիվ, Մխիթարյանի՝ դանիացիների դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղին մասնակցությւոնը դեռ հարցականի տակ է: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 4-ին Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում:

Հիշեցնենք, որ չեխերին Հայաստանի հավաքականը չհուսադրող խաղով պարտվել էր 0:3 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում