11:02 1 սեպտեմբերի, 2016Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Չեխիայի դեմ ընկերական խաղում ստացած վնասվածքն այնքան էլ լուրջ չէ: Այդ մասին հայտնում են NEWS.am Sport-ի աղբյուրները:
Չեխական Մլադա Բոլեսլավ քաղաքում կայացած խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը 38-րդ րոպեին փոխարինվել էր վնասվածքի պատճառով: Մարզչական շտաբը նման որոշում էր կայացրել անվտանգության նկատառումներով՝ չցանկանալով ռիսկի դիմել:
Այնուամենայնիվ, Մխիթարյանի՝ դանիացիների դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղին մասնակցությւոնը դեռ հարցականի տակ է: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 4-ին Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում:
Հիշեցնենք, որ չեխերին Հայաստանի հավաքականը չհուսադրող խաղով պարտվել էր 0:3 հաշվով:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.