WBC վարկածով գերծանրքաշային կարգի աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյի առաջիկա մրցակից Մանուել Չառն իրեն համեմատել է Սիլվեստր Ստալոնեի ամենահայտնի ֆիլմերից մեկի՝ «Ռոկիի» գլխավոր դերակատարի հետ:
«Ռոկին ինձ նման է եղել, իսկ Իվան Դրագոն Վիտալի Կլիչկոյի ճիշտ մարմնավորումն է: Կլիչկոն ֆիզիկական տվյալներով գերազանցում է ինձ, սակայն ես կզարմացնեմ բոլորին Մոսկվայում: Հիմա քչերն են հավատում իմ հաղթանակին: Մինչեւ այս ես մրցել եմ Վալուեւի եւ Պովետկինի հետ: Ես հավատում եմ իմ ուժերին եւ պատրաստվում եմ օգտվել ստեղծված հնարավորությունից: Նա, ով չի հավատում իր ուժերին, արդեն պարտվել է»,- Չառի խոսքը փոխանցում է BoxingScene-ը:
Հիշեցնենք, որ Վիտալի Կլիչկո – Մանուել Չառ մենամարտը կկայանա սեպտեմբերի 8-ին Մոսկվայի «Օլիմպիական» մարզապալատում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի 
11:33 , 28 օգոստոսի
11:07 , 28 օգոստոսի
10:47 , 28 օգոստոսի
10:37 , 28 օգոստոսի