Մանուել Չառ. Ես կլինեմ Ռոկին, իսկ Կլիչկոն՝ Իվան Դրագոն

13:39   4 հուլիսի, 2012

WBC վարկածով գերծանրքաշային կարգի աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյի առաջիկա մրցակից Մանուել Չառն իրեն համեմատել է Սիլվեստր Ստալոնեի ամենահայտնի ֆիլմերից մեկի՝ «Ռոկիի» գլխավոր դերակատարի հետ:

«Ռոկին ինձ նման է եղել, իսկ Իվան Դրագոն Վիտալի Կլիչկոյի ճիշտ մարմնավորումն է: Կլիչկոն ֆիզիկական տվյալներով գերազանցում է ինձ, սակայն ես կզարմացնեմ բոլորին Մոսկվայում: Հիմա քչերն են հավատում իմ հաղթանակին: Մինչեւ այս ես մրցել եմ Վալուեւի եւ Պովետկինի հետ: Ես հավատում եմ իմ ուժերին եւ պատրաստվում եմ օգտվել ստեղծված հնարավորությունից: Նա, ով չի հավատում իր ուժերին, արդեն պարտվել է»,- Չառի խոսքը փոխանցում է BoxingScene-ը:

Հիշեցնենք, որ Վիտալի Կլիչկո – Մանուել Չառ մենամարտը կկայանա սեպտեմբերի 8-ին Մոսկվայի «Օլիմպիական» մարզապալատում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.