17:25  +04,  8 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Հրաչ Բաբայանը գրավեց 24-րդ տեղը եւ ավարտեց պայքարը

Ռիոյի Օլիմպիական խաղերի հրաձգության մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Հրաչ Բաբայանը հանդես եկավ օդամուղ հրացանի 10 մետրի որակավորման փուլում: 20-ամյա մարզիկը 50 մասնակիցների մեջ գրավեց 24-րդ տեղը՝ 621.5 (103.7, 102.1, 104.0, 105.5, 104.3, 101.9) արդյունքով: Նշենք, որ Հրաչ Բաբայանի անձնական ռեկորդը (Եվրոպայի երիտասարդական ռեկորդ) 629.3 միավոր է:

Եզրափակիչ դուրս եկան լավագույն ութ հրաձիգները: Որակավորման փուլի հաղթող դարձավ իտալացի Նիկոլո Կամպարին, որը սահմանեց օլիմպիական ռեկորդ՝ 630.2:

Եզրափակիչում հանդես կգան նաեւ ռուսաստանցի Վլադիմիր Մասլենիկովը՝ 629, խորվաթ Պետար Գորսան՝ 628.0, ուկրաինացի Սերգեյ Կուլիշը՝ 627.0, ուկրաինացի Օլեգ Ցարկովը՝ 626.2, հունգարացի Պետեր Սիդին՝ 625.9, հնդիկ Աբհինավ Բինդրան՝ 625.7, բելառուս Իլյա Չարհեյկան՝ 625.5: 

Եզրափակիչը օգոստոսի 8-ի երեկոյան մրցահերթում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ