17:25 8 օգոստոսի, 2016Ռիոյի Օլիմպիական խաղերի հրաձգության մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Հրաչ Բաբայանը հանդես եկավ օդամուղ հրացանի 10 մետրի որակավորման փուլում: 20-ամյա մարզիկը 50 մասնակիցների մեջ գրավեց 24-րդ տեղը՝ 621.5 (103.7, 102.1, 104.0, 105.5, 104.3, 101.9) արդյունքով: Նշենք, որ Հրաչ Բաբայանի անձնական ռեկորդը (Եվրոպայի երիտասարդական ռեկորդ) 629.3 միավոր է:
Եզրափակիչ դուրս եկան լավագույն ութ հրաձիգները: Որակավորման փուլի հաղթող դարձավ իտալացի Նիկոլո Կամպարին, որը սահմանեց օլիմպիական ռեկորդ՝ 630.2:
Եզրափակիչում հանդես կգան նաեւ ռուսաստանցի Վլադիմիր Մասլենիկովը՝ 629, խորվաթ Պետար Գորսան՝ 628.0, ուկրաինացի Սերգեյ Կուլիշը՝ 627.0, ուկրաինացի Օլեգ Ցարկովը՝ 626.2, հունգարացի Պետեր Սիդին՝ 625.9, հնդիկ Աբհինավ Բինդրան՝ 625.7, բելառուս Իլյա Չարհեյկան՝ 625.5:
Եզրափակիչը օգոստոսի 8-ի երեկոյան մրցահերթում է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.