«Բարսելոնան» ներկայացրել է 2015-2016 թվականների ֆինանսական հաշվետվությունը: Կատալոնական ակումբը գրանցել է ռեկորդային եկամուտ՝ 679 միլիոն եվրո: Հարկերի եւ ծախսերի հաշվարկից հետո ակումբի զուտ շահույթը կազմել է 29 միլիոն եվրո, հաղորդում է «Բարսելոնայի» կայքը:
Իսպանիայի չեմպիոնների ռազմավարական ծրագրի համաձայն, 2021 թվականին ակումբի տարեկան եկամուտը պետք է հասնի 1 միլիարդ եվրոյի: 2021-ին նախատեսվում է «Կամպ Նոու» ստադիոնի վերակառուցման ավարտն ու շահագործումը:
«Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը հավանություն է տվել տիտղոսային հովանավոր Qatar Airways-ի հետ համագործակցությունը եւս մեկ տարով երկարաձգելուն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում