Վերջնական որոշում է կայացվել, Հայաստանը չի մասնակցի Բաքվում կայանալիք շախմատի Համաշխարհային օլիմպիադային։
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմասյտեր Սմբատ Լպուտյանը։
«Հայաստանի շախմատի ֆեդերացիան որոշում է կայացրել, որ տղամարդկանց ազգային հավաքականը չի մասնակցելու Բաքվում կայանալիք համաշխարհային օլիմպիադային։ Այդ որոշումը համատեղ է, եղել է ընդհանուր քննարկում եւ վերջնական եկել ենք այն որոշման, որ տղամարդկանց Հայաստանի հավաքականը չպետք է մեկնի Բաքու»,- նշեց Սմբատ Լպուտյանը։
Հիշեցնենք, որ շախմատի Համաշխարհային օլիմպիադան կմեկնարկի սեպտեմբերի 1-ին Բաքվում։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Օլիմպիադայի եռակի չեմպիոն է։ Հայ գրոսմայստերները ուժեղագույնն էին 2006 (Թուրին), 2008 (Դրեզդեն) եւ 2012 (Ստամբուլ) թվականներին։
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:04 , 2 նոյեմբերի
17:07 , 2 նոյեմբերի
16:16 , 2 նոյեմբերի
15:27 , 2 նոյեմբերի
15:11 , 2 նոյեմբերի
14:40 , 2 նոյեմբերի 
14:04 , 2 նոյեմբերի
13:01 , 2 նոյեմբերի
12:45 , 2 նոյեմբերի
12:15 , 2 նոյեմբերի