Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին տեղափոխվել է Արաբական Միացյալ Էմիրությունների «Դիբա Ալ-Ֆուջեյրա» ակումբ, հաղորդում է transfermarkt.de-ն:
31-ամյա բրազիլացին նախորդ մրցաշրջանն անցկացրեց Սաուդյան Արաբիայի «Ալ Ռաեդում» եւ թիմին օգնեց մնալ ուժեղագույնների լիգայում:
«Դիբա Ալ-Ֆուջեյրան» հանդես է գալիս ԱՄԷ-ի ուժեղագույնների լիգայում եւ այս տարի գրավել է 10-րդ տեղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում