22:44  ,  25 ապրիլի, 2016

Հենրիխ Մխիթարյանը՝ առաջատար եվրոպական առաջնությունների լավագույն խաղացողների թվում

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է ցուցադրել արդյունավետ խաղ եւ ընդգրկվել տարբեր վարկածների խորհրդանշական հավաքականներում:

Գերմանիայի առաջնության 31-րդ տուրից հետո իտալական La Gazzetta dello Sport-ը 27-ամյա հայ ֆուտբոլիստին ընդգրկել է առաջատար եվրոպական առաջնությունների շաբաթվա խորհրդանշական հավաքականում:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» 3:1 հաշվով հաղթել է «Շտուտգարտին», Մխիթարյանը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

Մխիթարյանը 7.93 միջին ցուցանիշով ընթացիկ եվրոպական մրցաշրջանի լավագույն տասնյակում 6-րդ տեղում է, Whoscored-ի վարկածով:

Ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում անցկացրած 49 հանդիպումներում Մխիթարյանը խփել է 23 գոլ, կատարել է 29 գոլային փոխանցում:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում