Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է ազգային թիմում նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ աշխատանքի մասին:
«Սա նոր էջ է նոր մարզչի հետ։ Առջեւում Ազգերի լիգան է՝ չորս հանդիպում։ Տեսնենք՝ ինչպես ամեն ինչ կդասավորվի։ Բոլորի համար սա նորություն է, քանի որ մինչեւ այդ մենք միայն Դեշամի հետ էինք աշխատել։ Մեզ համար սա փոփոխություն է: Կարծում եմ՝ ամեն ինչ հիանալի կլինի։
Շատ տարիներ առաջ նա ինձ առաջինը տարավ «Ռեալի» մարզաբազա։ Այդ ժամանակ ես 13-14 տարեկան էի. որքան ժամանակ է անցել... Հիմա նա Ֆրանսիայի հավաքականում իմ գլխավոր մարզիչն է։ Կարծես ֆիլմ լինի, բայց իրականություն է։ Իսկապես հիանալի է։
Ամեն ինչ իրական է. Ֆրանսիայի հավաքականում նոր փուլ ենք սկսում: Ունենք երկու տարի Եվրոպայի առաջնությանը պատրաստվելու համար: Այժմ կենտրոնացած ենք դրա վրա», - Մբապեի խոսքը մեջբերում է AS-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:15 , 22 սեպտեմբերի
16:42 , 22 սեպտեմբերի
16:19 , 22 սեպտեմբերի 
15:39 , 22 սեպտեմբերի
14:54 , 22 սեպտեմբերի
14:04 , 22 սեպտեմբերի
13:04 , 22 սեպտեմբերի
12:01 , 22 սեպտեմբերի
11:02 , 22 սեպտեմբերի
10:05 , 22 սեպտեմբերի