22:44 25 ապրիլի, 2016Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է ցուցադրել արդյունավետ խաղ եւ ընդգրկվել տարբեր վարկածների խորհրդանշական հավաքականներում:
Գերմանիայի առաջնության 31-րդ տուրից հետո իտալական La Gazzetta dello Sport-ը 27-ամյա հայ ֆուտբոլիստին ընդգրկել է առաջատար եվրոպական առաջնությունների շաբաթվա խորհրդանշական հավաքականում:
Հիշեցնենք, որ «Բորուսիան» 3:1 հաշվով հաղթել է «Շտուտգարտին», Մխիթարյանը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:
Մխիթարյանը 7.93 միջին ցուցանիշով ընթացիկ եվրոպական մրցաշրջանի լավագույն տասնյակում 6-րդ տեղում է, Whoscored-ի վարկածով:
Ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում անցկացրած 49 հանդիպումներում Մխիթարյանը խփել է 23 գոլ, կատարել է 29 գոլային փոխանցում:


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.