Դորտմունդի «Բորուսիան» նվաճեց Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր: Բեռլինում կայացած խաղում Բունդեսլիգայի երկրորդ թիմը 3:0 հաշվով առավելության հասավ «Հերտայի» նկատմամբ: Աչքի ընկան Գոնսալո Կաստրոն, Մարկո Ռոյսն ու Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հանդիպման վերջնամասում օգտագործեց Մարկո Ռոյսի փոխանցումը:
Եզրափակիչում Թոմաս Տուխելի գլխավորած թիմի մրցակիցը կլինի Բունդեսլիգայի առաջատար Մյունխենի «Բավարիան», որը կիսաեզրափակիչում Թոմաս Մյուլերի դուբլի շնորհիվ դուրս էր թողել Բրեմենի «Վերդերին»՝ 2:0:
Գերմանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ
«Հերտա Բեռլին» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 0:3
Գոնսալո Կաստրո, 20, Մարկո Ռոյս, 75, Հենրիխ Մխիթարյան, 83
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի