14:51  ,  6 ապրիլի, 2016

Արթուր Աբրահամ. Իհարկե, ուրախ եմ Պակյաոյի մենամարտից առաջ դուրս գալ ռինգ

Իհարկե, ուրախ եմ MGM Grand-ում Պակյաոյի մենամարտից առաջ ռինգ դուրս գալուն, ասել է սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, որը ապրիլի 9-ին Լաս Վեգասում չեմպիոնական տիտղոսի պաշտպանության մենամարտում կպայքարի մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսի հետ։

«Պակյաոն մեծ պատմություն ունի։ Ութ քաշային կարգերում դարձել է չեմպիոն, նա պատմություն է կերտում, ես նույնպես կարող եմ պատմություն կերտել։

Ես հիշում եմ Մայք Թայսոնի, Խուլիո Սեզար Չավեսի մենամարտերը։ Լավագույններից լավագույնը Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերն է։ Նա ցույց տվեց, թե ինչի կարելի է հասնել բռնցքամարտում»,- Աբրահամի խոսքը մեջբերում է BoxingScene-ը։

Ապրիլի 9-ին Լաս Վեգասում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի գլխավոր իրադարձությունը համարվում է ֆիլիպինցի Մենի Պակյաոյի եւ ամերիկացի Թիմոթի Բրեդլիի մենամարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում