14:51 6 ապրիլի, 2016Իհարկե, ուրախ եմ MGM Grand-ում Պակյաոյի մենամարտից առաջ ռինգ դուրս գալուն, ասել է սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, որը ապրիլի 9-ին Լաս Վեգասում չեմպիոնական տիտղոսի պաշտպանության մենամարտում կպայքարի մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսի հետ։
«Պակյաոն մեծ պատմություն ունի։ Ութ քաշային կարգերում դարձել է չեմպիոն, նա պատմություն է կերտում, ես նույնպես կարող եմ պատմություն կերտել։
Ես հիշում եմ Մայք Թայսոնի, Խուլիո Սեզար Չավեսի մենամարտերը։ Լավագույններից լավագույնը Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերն է։ Նա ցույց տվեց, թե ինչի կարելի է հասնել բռնցքամարտում»,- Աբրահամի խոսքը մեջբերում է BoxingScene-ը։
Ապրիլի 9-ին Լաս Վեգասում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի գլխավոր իրադարձությունը համարվում է ֆիլիպինցի Մենի Պակյաոյի եւ ամերիկացի Թիմոթի Բրեդլիի մենամարտը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.