11:51  ,  1 ապրիլի, 2016

Դավիդ Յուրչենկոն՝ բարդ մանկության մասին

Մախաչկալայի «Անժիում» վարձավճարով հանդես եկող 30-ամյա դարպասապահ Դավիդ Յուրչենկոն պատմել է Թուրքմենստանում անցկացրած մանկության մասին:

«Նույնիսկ չեմ էլ հիշում իմ առաջին ֆուտբոլային խաղադաշտը: Ես այդ ժամանակ 6-7 ամսական էի: Մենք ապրում էինք Աշխաբադում, եւ իմ ավագ եղբայրը ֆուտբոլ էր խաղում: Դա մի տարածություն էր, որտեղ քարերով դարպաս էր դրված: Երբ մի քիչ մեծացա, սկսեցի գնդակ գլորել Աշխաբադի փողոցներում:

Թուրքմենստանում հանգիստ ժամանակներ չէին: Ես ունեի ռուսական դպրոց ու բակ, եւ մենք ապրում էինք ռուսական թաղամասում: Երբ թուրքմենները գալիս էին մեր հետ խաղալու, դա սարսափելի էր մեր համար: Եղել են շատ կոնֆլիկնտեր, թե դա ում խաղադաշտն է: Երբեմն դպրոցի մոտ մեզ սպասում էին մահակներով եւ ստիպված էինք փախչել բակերի միջով: Այնպես որ, ունեցել եմ պատմություն, որը նման է «Կորոբկա» ֆիլմին: Ընդ որում՝ ես միգրանտի դերում էի: Ես լավ հասկանում եմ, թե ինչ է նշանակում լինել հյուր»,- Յուրչենկոյի խոսքը մեջբերում է championat.com-ը:

Հիշեցնենք, որ «Անժին» մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է հայկական արմատներով դարպասապահին, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է Բաշկիրիայի «Ուֆային»: Ավելի վաղ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտարարել էր, որ ռուսաստանցի դարպասապահին ազգային թիմ հրավիրելու եւս մեկ փորձ է արվելու, սակայն Յուրչենկոն բազմիցս նշել է, որ ցանկանում է խաղալ Ռուսաստանի հավաքականում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում