22:57  ,  19 մարտի, 2016

ԲԿՄԱ-ն դարձավ առաջատար, Էդգար Մանուչարյանը բաց թողեց «Ուրալի» խաղը

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում Մոդկվայի ԲԿՄԱ-ն նիգերիացի հարձակվող Ահմեդ Մուսայի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով հաղթեց «Կուբանին» եւ դարձավ առաջատար: Բանակայինները 2 միավոր առաջ անցան երկրորդ տեղում գտնվող «Ռոստովից», որն այս տուրում գոլազուրկ ոչ ոքի էր խաղացել «Ամկարի» հետ:

Եկատերինբուրգի «Ուրալը» 1:1 հաշվով ավարտեց Գրոզնիի «Թերեկի» դեմ արտագնա խաղը: Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը չէր հայտավորվել «Ուրալի» կազմում:

Ռուսաստանի առաջնություն, 21-րդ տուր

ԲԿՄԱ - «Կուբան»՝ 2:0

Ահմեդ Մուսա, 21, 81

«Ուֆա» - «Դինամո»՝ 0:1

Ֆատոս Բեչիրայ, 29

«Թերեկ» - «Ուրալ»՝ 1:1

Օլեգ Իվանով, 33 – Դենիս Դորոժկին, 19

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում