Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը կարծիք է հայտնել Եվրո-2012-ում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի խաղի վերաբերյալ:
«Ռունիից չափազանց մեծ էին սպասելիքները: Մենք վստահ էինք, որ նա քառորդ եզրափակիչում կառաջնորդի թիմին դեպի հաղթանակը: Երբ Ռունին բաց թողեց մեկնարկային երկու հանդիպումները, մենք սպասում էինք, որ հենց նա է օգնելու մեզ չեմպիոնական մրցավազքում: Ռունին մեծ ջանքեր գործադրեց, սակայն իտալացիների հետ խաղում նա չկարողացավ ցուցադրել իր լավագույն որակները: Ես կարծում էի, որ նա Մարադոնա կդառնա Անգլիայի հավաքականի համար, բայց Ուեյնը չարդարացրեց սպասելիքները»,- Հեջսոնի խոսքը փոխանցում է The Sun-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի