14:56 26 հունիսի, 2012Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը կարծիք է հայտնել Եվրո-2012-ում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի խաղի վերաբերյալ:
«Ռունիից չափազանց մեծ էին սպասելիքները: Մենք վստահ էինք, որ նա քառորդ եզրափակիչում կառաջնորդի թիմին դեպի հաղթանակը: Երբ Ռունին բաց թողեց մեկնարկային երկու հանդիպումները, մենք սպասում էինք, որ հենց նա է օգնելու մեզ չեմպիոնական մրցավազքում: Ռունին մեծ ջանքեր գործադրեց, սակայն իտալացիների հետ խաղում նա չկարողացավ ցուցադրել իր լավագույն որակները: Ես կարծում էի, որ նա Մարադոնա կդառնա Անգլիայի հավաքականի համար, բայց Ուեյնը չարդարացրեց սպասելիքները»,- Հեջսոնի խոսքը փոխանցում է The Sun-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.