Երազանքս է խաղալ «Բարսելոնայում», Պրիմերան շատ մրցակցային առաջնություն է, ասել է ֆրանսիական «Ռենի» հարձակվող Ուսման Դեմբելեն:
«Նեյմարն ու Մեսին ներշնչում են ինձ, նրանք հրաշալի ֆուտբոլիստներ են: Մարզումների ժամանակ ձգտում եմ կրկնել նրանց հնարքները:
Հավանում եմ նաեւ Բունդեսլիգան: Գերմանիայի առաջնությունում հարձակողական ֆուտբոլ է, թիմերը շատ գոլեր են խփում»,- Ուսման Դեմբելեի խոսքը մեջբերում է beinsports-ը:
Կատալոնական ակումբի սկաուտները հետեւել են 18-ամյա ֆրանսիացի հարձակվողի խաղին: Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրում Դեմբելեն երեք գնդակ է ուղարկել «Նանտի» դարպասը: «Ռենը» հաղթել է 4:1 հաշվով:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Դեմբելեն 17 խաղում խփել է 9 գոլ, կատարել է 3 գոլային փոխանցում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:42 , 22 սեպտեմբերի
16:19 , 22 սեպտեմբերի 
15:39 , 22 սեպտեմբերի
14:54 , 22 սեպտեմբերի
14:04 , 22 սեպտեմբերի
13:04 , 22 սեպտեմբերի
12:01 , 22 սեպտեմբերի
11:02 , 22 սեպտեմբերի
10:05 , 22 սեպտեմբերի
09:41 , 22 սեպտեմբերի