Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմն ապահովեց առաջին մեդալը:
Մ-23 Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը 65 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում հաղթեց Ռումինիան ներկայացնող Կրինուտա Անդրա Նիկոլետա Սեբեի հետ եւ կիսաեզրափակիչում է: Էլիդա Քոչարյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
Մենամարտն ավարտվեց երկրորդ ռաունդում ռումինացի բռնցքամարտիկի երրորդ նոկդաունից հետո: Ռինգի մրցավարը կանգնեցրեց մենամարտը՝ հաղթանակը շնորհելով Էլիդա Քոչարյանին:
Քոչարյանն իր մարզական կարիերայում առաջին մեդալն է ապահովում մեծահասակների պայքարում:
Այսօր քառորդ եզրափակիչի մենամարտեր կանցկացնեն նաեւ Դավիթ Չալոյանը (+90 կգ) եւ Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ):
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 50 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը կմրցի Իսրայելի ներկայացուցիչ Դավիդ Զախարիի հետ:
Աշխարհի փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր, գերծանր քաշային Դավիթ Չալոյանի մրցակիցը քառորդ եզրափակիչում կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիդ Սուրովն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:56 , 9 նոյեմբերի
01:44 , 9 նոյեմբերի 
23:46 , 8 նոյեմբերի 
22:59 , 8 նոյեմբերի
22:31 , 8 նոյեմբերի 
20:46 , 8 նոյեմբերի 
20:09 , 8 նոյեմբերի
20:01 , 8 նոյեմբերի
19:53 , 8 նոյեմբերի
19:22 , 8 նոյեմբերի