10:11 8 մարտի, 2016Երազանքս է խաղալ «Բարսելոնայում», Պրիմերան շատ մրցակցային առաջնություն է, ասել է ֆրանսիական «Ռենի» հարձակվող Ուսման Դեմբելեն:
«Նեյմարն ու Մեսին ներշնչում են ինձ, նրանք հրաշալի ֆուտբոլիստներ են: Մարզումների ժամանակ ձգտում եմ կրկնել նրանց հնարքները:
Հավանում եմ նաեւ Բունդեսլիգան: Գերմանիայի առաջնությունում հարձակողական ֆուտբոլ է, թիմերը շատ գոլեր են խփում»,- Ուսման Դեմբելեի խոսքը մեջբերում է beinsports-ը:
Կատալոնական ակումբի սկաուտները հետեւել են 18-ամյա ֆրանսիացի հարձակվողի խաղին: Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրում Դեմբելեն երեք գնդակ է ուղարկել «Նանտի» դարպասը: «Ռենը» հաղթել է 4:1 հաշվով:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Դեմբելեն 17 խաղում խփել է 9 գոլ, կատարել է 3 գոլային փոխանցում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.