«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆը նշել է, որ իր կարիերայի տարիներին 11 մետրանոցի խաղարկման համար չէին քննադատում, այլ միայն հիանում էին:
Լեգենդար հոլանդացին մեկնաբանել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի խաղարկումը «Սելտայի» հետ խաղում: «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավել էր ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը: Կատալանոկան ակումբն Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի խաղում առավելության էր հասել 6:1 հաշվով:
«Ֆուտբոլը զվարճանք է, եւ Մեսին ցանկանում է ֆուտբոլից վերցնել ամեն ինչ: Ես աջակցում եւ ողջունում եմ յուրաքանչյուր ֆուտբոլիստի, ով համարձակվում է այդպիսի բան անել: Իմ ժամանակ մամուլը հիանում էր 11 մետրանոցի խաղարկումներով: Լրագրողներն ասում էին, որ դա հանճարեղ է: Ֆուտբոլը պետք է հաճույք պատճառի: Չեմ հասկանում Մեսիի հասցեին հնչող քննադատությունը»,- Կրոյֆի խոսքը մեջբերում է Sport.es-ը:
Որոշ մեկնաբաններ եւ ֆուտբոլասերներ Մեսիի գործողությունը համարում են ծաղրական վերաբերմունք մրցակցի նկատմամբ:
1982 թվականին Կրոյֆը Ամստերդամի «Այաքսի» կազմում եւս 11 մետրանոցի իրացման ժամանակ դիմել էր խաղարկման: Գնդակը ստացած Օլսենը հետ փոխանցում էր կատարել Կրոյֆին, որն էլ գրավել էր «Հելմոնդ Սպորտի» դարպասը:
68-ամյա Կրոյֆն այժմ պայքարում է թոքերի քաղցկեղի դեմ, որը նրա մոտ ախտորոշվել էր 2015թ. հոկտեմբերին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:02 , 22 սեպտեմբերի
10:05 , 22 սեպտեմբերի
09:41 , 22 սեպտեմբերի
09:05 , 22 սեպտեմբերի
22:27 , 21 սեպտեմբերի
19:12 , 21 սեպտեմբերի
18:56 , 21 սեպտեմբերի
16:50 , 21 սեպտեմբերի
14:21 , 21 սեպտեմբերի 
12:53 , 21 սեպտեմբերի