01:24  ,  11 փետրվարի, 2016

«Բավարիան» անկասելի էր

Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց «Բոխումին» եւ առավելության հասավ Լեւանդովսկու դուբլի ու Ալկանտարայի գոլերի շնորհիվ: Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Գերմանիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ

«Բոխում» - «Բավարիա»՝ 0:3

Ռոբերտ Լեւանդովսկի, 38, 90, Տիագո Ալկանտարա, 61

Հեռացում՝ Յան Շիմունեկ («Բոխում»), 43

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում