10:35  ,  4 փետրվարի, 2016

Արթուր Աբրահամը՝ Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ

Արթուր Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ, հայտնում է մարզիկի մամուլի ծառայությունը:

Գերմանական «BoxSport» ամսագրի ժյուրիի եւ ընթերցողների միջեւ անցկացված քվեարկության արդյունքում պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնը հավաքել է առավելագույն թվով ձայներ: 35-ամյա բռնցքամարտիկն այս տիտղոսին արժանանում է 7-րդ անգամ:

Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները ճանաչվել տարվա լավագույն մարզիչ՝ այդ անվանակարգում հաղթելով 13-րդ անգամ: 

Հիշեցնենք, որ Աբրահամը հաջորդ մենամարտն անցկացնելու է ապրիլի 9-ին Լաս Վեգասում, որտեղ մրցելու է 24-ամյա մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսի հետ: Արթուր Աբրահամը նախորդ անգամ ԱՄՆ-ում մենամարտել է 2012-ի մայիսի 14-ին՝ Կալիֆորնիայում պարտվելով ամերիկացի Անդրե Ուորդին: Նա նախորդ մենամարտն անցկացրել է 2015-ի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում