10:35 4 փետրվարի, 2016Արթուր Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ, հայտնում է մարզիկի մամուլի ծառայությունը:
Գերմանական «BoxSport» ամսագրի ժյուրիի եւ ընթերցողների միջեւ անցկացված քվեարկության արդյունքում պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնը հավաքել է առավելագույն թվով ձայներ: 35-ամյա բռնցքամարտիկն այս տիտղոսին արժանանում է 7-րդ անգամ:
Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները ճանաչվել տարվա լավագույն մարզիչ՝ այդ անվանակարգում հաղթելով 13-րդ անգամ:
Հիշեցնենք, որ Աբրահամը հաջորդ մենամարտն անցկացնելու է ապրիլի 9-ին Լաս Վեգասում, որտեղ մրցելու է 24-ամյա մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսի հետ: Արթուր Աբրահամը նախորդ անգամ ԱՄՆ-ում մենամարտել է 2012-ի մայիսի 14-ին՝ Կալիֆորնիայում պարտվելով ամերիկացի Անդրե Ուորդին: Նա նախորդ մենամարտն անցկացրել է 2015-ի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.