00:43  ,  20 հունվարի, 2016

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հրապարակել է կազմերը, որոնք կմասնակցեն Մինսկում անցկացվելիք Լիվենցեւի հուշամրցաշարին եւ Ստրանջայի 67-րդ միջազգային մրցաշարին Սոֆիայում, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:

Մարզիչ Արման Հարությունյանի ղեկավարությամբ Լիվենցեւի մրցաշարին կմասնակցեն Կարեն Տոնականյանը (60 կգ), Գոռ Երիցյանը, Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Նիկոլ Հարությունովը (81կգ), Հենրիկ Սարգսյանը եւ Ռաֆայել Սիմոնյանը (91կգ):

Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Արման Դարչինյանը (69 կգ), Արման Հովիկյանը (75 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ) եւ Անուշ Գրիգորյանը (51 կգ) Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ կմասնակցեն Ստրանջայի մրցաշարին:

Մինսկի մրցաշարը կկայանա փետրվարի 1-6-ը, Սոֆիայի մրցաշարը՝ փետրվարի 22-29-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս