Երեւանի «Փյունիկից» հեռացած 23-ամյա հարձակվող Վարդան Պողոսյանը պատմել է մոլդովական «Դաչիա» տեղափոխվելու որոշման մասին:
«Անկեղծ ասած, մինչեւ այս շատ բան չգիտեի մոլդովական ֆուտբոլի մասին, սակայն «Դաչիայի» մասին լսել էի: Գիտեմ, որ այս ակումբը միշտ խաղում է եվրագավաթներում:
Տեղափոխվելուց առաջ զրուցել եմ Հայաստանի հավաքականի մարզիչների եւ սելեկցիոներների հետ: Ես նրանց հայտնեցի, թե որ ակումբներն են հետաքրքրված ինձանով, իսկ նրանք խորհուրդ տվեցին տեղափոխվել «Դաչիա»: Այնտեղ գիտեն, որ թիմը պայքարում է չեմպիոնության համար, իսկ Մոլդովայի առաջնությունը թույլ չէ: Նրանց խորհուրդը եւս օգնեց ինձ ընտրել այս ակումբը»,- Պողոսյանի խոսքը մեջբերում է «Դաչիայի» կայքը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի