14:40 18 հունվարի, 2016Երեւանի «Փյունիկից» հեռացած 23-ամյա հարձակվող Վարդան Պողոսյանը պատմել է մոլդովական «Դաչիա» տեղափոխվելու որոշման մասին:
«Անկեղծ ասած, մինչեւ այս շատ բան չգիտեի մոլդովական ֆուտբոլի մասին, սակայն «Դաչիայի» մասին լսել էի: Գիտեմ, որ այս ակումբը միշտ խաղում է եվրագավաթներում:
Տեղափոխվելուց առաջ զրուցել եմ Հայաստանի հավաքականի մարզիչների եւ սելեկցիոներների հետ: Ես նրանց հայտնեցի, թե որ ակումբներն են հետաքրքրված ինձանով, իսկ նրանք խորհուրդ տվեցին տեղափոխվել «Դաչիա»: Այնտեղ գիտեն, որ թիմը պայքարում է չեմպիոնության համար, իսկ Մոլդովայի առաջնությունը թույլ չէ: Նրանց խորհուրդը եւս օգնեց ինձ ընտրել այս ակումբը»,- Պողոսյանի խոսքը մեջբերում է «Դաչիայի» կայքը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.