17:19  ,  1 հունվարի, 2016

NEWS.am Sport NewYear. Մարզիկներն ու նրանց մայրերը. Արթուր Աբրահամ

NEWS.am Sport-ը շարունակում է տոնական շարքը՝ նվիրված հայ մարզիկների մայրերին:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մայրը թերեւս ամենածանր ապրումներ ունեցողն է որդու մենամարտերի ժամանակ:

Այդ մասին տիկին Սիլվան NEWS.am Sport-ի թղթակցին ասել էր Բեռլինում Աբրահամ-Սմիթ մենամարտից առաջ (2015թ. փետրվարի 21): 

«Չեմ դիտում հեռուստացույցով, եթե Գերմանիայում եմ լինում, չեմ գնում մարզապալատ, մնում եմ տանը: Այդ օրերին մեր տանը միշտ շատ մարդ է լինում, գնում-գալիս եմ, հեռուստացույցի կողքով անցնում, մի վայրկյան աչքս գցում, հետո էլի հեռանում եմ սենյակից: Ինձ համար շատ դժվար է, այդպես էլ այս տարիների ընթացքում չկարողացա համակերպվել բռնցքամարտի հետ: Ուզում եմ, որ որդիս վերջապես իրականացնի իմ երազանքը՝ ամուսնանա, ինձ թոռներ պարգեւի եւ արդեն թողնի բռնցքամարտը»,- ասել էր Արթուր Աբրահամի մայրը: 

«Ես իմ մայրիկին աշխարհի չափ սիրում եմ, իմ մայրն աշխարհի ամենալավ մայրն է եւ նրան այդ մասին միշտ ասում եմ: Ես մեծ բախտ ունեմ, որ ինձ նա է լույս աշխարհ բերել: Այսպես կարտահայտեմ իմ սերը մայրիկիս ու նաեւ այսկերպ կշնորհավորեմ մայրիկիս Ամանորը. ես նրան անչափ սիրում եմ»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Աբրահամը: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով