13:11  ,  5 մարտի, 2012

Հայտնի է Վլադիմիր Կլիչկոյի հաջորդ մրցակիցը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգի WBA / WBO / IBF / IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն մարտի 5-ին հրապարակել է հաջորդ մրցակցի անունը: IBF (Բռնցքամարի միջազգային ֆեդերացիա) վարկածով աշխարհի չեմպիոնի պաշտոնական հավակնորդ, ամերիկացի Թոնի Թոմփսոնը կլինի ուկրաինացու մրցակիցը:

Մարտի 4-ին Դյուսելդորֆում Վլադիմիր Կլիչկոն տիտղոսները պաշտպանեց՝ տեխնիկական նոկաուտի ենթարկելով ֆրանսիացի հավակնորդ Ժան Մարկ Մորմեկին:

Կլիչկո – Թոմփսոն մենամարտը պետք է տեղի ունենա 2012թ. ամռանը: Բռնցքամարտիկներն արդեն հանդիպել են 2008թ. հուլիսին: Այն շամանակ Կլիչկոն 11-րդ ռաունդում նոկաուտով հաղթեց մրցակցին:

Վլադիմիր Կլիչկոն նաեւ հայտնել է, որ 2012թ. վերջում նախատեսում է մենամարտ անցկացնել Նյու Յորքում, որտեղ կբացվի «Barclays Arena» ստադիոնը: Մրցակցի թեկնածուներ են ամերիկացի Քրիս Արեոլան եւ ռուսաստանցի Ալեքսանդր Պովետկինը, հաղորդում է BoxingScene.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում