01:20  ,  17 դեկտեմբերի, 2015

Հենրիխ Մխիթարյանի գոլը նպաստեց «Բորուսիայի» հաղթանակին

Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց «Աուգսբուրգին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով:

61-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի սուր փոխանցումից հետո զարգացած գրոհը դիպուկ հարվածով ավարտեց դորտմունդյան ակումբի գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: 5 րոպե անց արդեն հայ ֆուտբոլիստն աչքի ընկավ գոլով: Մխիթարյանն օգտագործեց ճապոնացի Սինձի Կագավայի փոխանցումը:

Քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեցին նաեւ «Հերտան», «Շտուտգարտը» եւ «Բոխումը»:

Դեկտեմբերի 15-ին քառորդ եզրափակիչ էին դուրս եկել նաեւ «Բավարիան», «Բայերը», «Վերդերը» եւ «Հայդենհայմը»:

Գերմանիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Աուգսբուրգ» - «Բորուսիա Դ.»՝ 0:2

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 61, Հենրիխ Մխիթարյան, 66

«Մյունխեն-1860» - «Բոխում»՝ 0:2

Յանիկ Հաբերեր, 39, Թիմ Հոգլանդ, 44

«Նյուրնբերգ» - «Հերտա»՝ 0:2

Վլադիմիր Դարիդա, 32, Ջոն Էնթոնի Բրուքս, 65

«Շտուտգարտ» - «Այնտրախտ Բ.»՝ 3:2 (1:1, լրացուցիչ ժամանակ)

Գեորգ Նիդերմայեր, 21, Թիմո Վերներ, 99, Տոնի Շունյիչ, 118 – Ջոզեֆ Բաֆո, 6, Օրհան Ադեմի, 110

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս