Ֆուտբոլի Արգենտինայի 8-ակի չեմպիոն «Ռասինգը» հրաժարվել է համագործակցել Turkish Airlines-ի հետ: Արգենտինական ակումբը բանակցում էր թուրքական ավիաընկերության հետ, սակայն Հայոց ցեղասպանության պատճառով հրաժարվել է համագործակցությունից, գրում է Apertura.com-ը:
«Ռասինգն» ակումբի պաշտոնական կայքում շնորհակալական ուղերձ է հրապարակել Հարավային Ամերիկայի հայերի երիտասարդական միության կողմից:
«Ֆուտբոլում մարզաշապիկն ու ակումբի գույները պետք է աղտոտված չլինեն: Դրանք նույնացնում են ակումբը երկրպագուների համար: Այդ պատճառով աշխարհում ոչ մի երկրպագու չի ցանկանա, որ իր սիրելի թիմին հովանավորի ընկերություն մի երկրից, որի ղեկավարությունը խախտել է մարդու իրավունքները»,- հայտարարել է Հարավային Ամերիկայի հայերի երիտասարդական միության ղեկավար Ալֆոնսո Թաբեկյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի արգենտինական «Սան Լորենցոն» Հայաստանի համար հրաժարվել էր ադրբեջանական ընկերության հետ համագործակցությունից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում