19:25  ,  31 օգոստոսի, 2026

Բրեդլի Բարկոլան ՊՍԺ-ից տեղափոխվեց «Լիվերպուլ»

Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա եզրային հարձակվող Բրեդլի Բարկոլան Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ից տեղափոխվեց անգլիական «Լիվերպուլ», հաղորդում են ակումբների կայքը։ Կողմերը կնքել են 5 տարվա պայմանագիր։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տրանսֆերի գումարը կկազմի 125 միլիոն եվրո։ Նախատեսված է նաեւ 20 միլիոն եվրոյի բոնուս։

Բրեդլի Բարկոլան ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 152 հանդիպման, խփել է 39 գոլ, կատարել 37 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print