01:59  ,  1 սեպտեմբերի, 2026

US Open. Ալկարասը պարտության մատնեց Սաֆիուլինին

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ-ի բաց առաջնությունում։ Իսպանացի թենիսիստը 6:4, 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 99-րդ ռակետ, ռուսաստանցի Ռոման Սաֆիուլինին։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 22 րոպե։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարի 72-րդ ռակետ, պորտուգալացի Ժայմե Ֆարիան։

Ալկարասն այս առաջնության գործող չեմպիոնն է։ Նա 25-րդ հաղթանակը տարավ ԱՄՆ-ի բաց առաջնությունում։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 108 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print