13:33 16 դեկտեմբերի, 2015Ֆուտբոլի Արգենտինայի 8-ակի չեմպիոն «Ռասինգը» հրաժարվել է համագործակցել Turkish Airlines-ի հետ: Արգենտինական ակումբը բանակցում էր թուրքական ավիաընկերության հետ, սակայն Հայոց ցեղասպանության պատճառով հրաժարվել է համագործակցությունից, գրում է Apertura.com-ը:
«Ռասինգն» ակումբի պաշտոնական կայքում շնորհակալական ուղերձ է հրապարակել Հարավային Ամերիկայի հայերի երիտասարդական միության կողմից:
«Ֆուտբոլում մարզաշապիկն ու ակումբի գույները պետք է աղտոտված չլինեն: Դրանք նույնացնում են ակումբը երկրպագուների համար: Այդ պատճառով աշխարհում ոչ մի երկրպագու չի ցանկանա, որ իր սիրելի թիմին հովանավորի ընկերություն մի երկրից, որի ղեկավարությունը խախտել է մարդու իրավունքները»,- հայտարարել է Հարավային Ամերիկայի հայերի երիտասարդական միության ղեկավար Ալֆոնսո Թաբեկյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի արգենտինական «Սան Լորենցոն» Հայաստանի համար հրաժարվել էր ադրբեջանական ընկերության հետ համագործակցությունից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.