Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 5-րդ տուրում «Սարդարապատն» ընդունեց «Սյունիքին» եւ առավելության հասավ 3։1 հաշվով։
Առաջին խաղակեսը երկու թիմերն էլ ավարտեցին 10 ֆուտբոլիստներով։ 38-րդ րոպեին հեռացվեց «Սյունիքի» պաշտպան Արսեն Գալստյանը, ավելացված չորրորդ րոպեին՝ «Սարդարապատի» կոտդիվուարցի պաշտպան Յան Լագոն։
Երկրորդ խաղակեսում «Սարդարապատից» մրցակցի դարպասը գրավեցին պաշտպան Սերգեյ Կոչկանյանը, հարձակվող Լեւոն Վարդանյանը եւ հարձակվող Լեւոն Պետրոսյանը։ «Սյունիքից» 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց պորտուգալացի պաշտպան Միգել Սիլվան։
«Սարդարապատը» 4 խաղից հետո 10 միավորով երրորդն է, «Սյունիքը» 5 խաղում վաստակել է 1 միավոր եւ նախավերջինն է։
Հայաստանի առաջնություն, 5-րդ տուր
«Սարդարապատ» - «Սյունիք»՝ 3։1
Սերգեյ Կոչկանյան, 58, Լեւոն Վարդանյան, 61, Լեւոն Պետրոսյան, 72 - Միգել Սիլվա, 86, 11մ
Հեռացումներ՝ Արսեն Գալստյան («Սյունիք»), 38, Յան Լագո («Սարդարապատ»), 45+4
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:11 , 31 օգոստոսի
18:35 , 31 օգոստոսի 
18:01 , 31 օգոստոսի 
17:02 , 31 օգոստոսի
16:20 , 31 օգոստոսի
15:32 , 31 օգոստոսի
15:04 , 31 օգոստոսի
14:05 , 31 օգոստոսի
13:01 , 31 օգոստոսի
12:24 , 31 օգոստոսի