19:50  ,  15 դեկտեմբերի, 2015

Մարկո Ռոյսը չի օգնի «Բորուսիային»

Գերմանիայի հավաքականի հարձակվող Մարկո Ռոյսը չի օգնի Դորտմունդի «Բորուսիային» «Աուգսբուրգի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության առաջիկա խաղում։ Այդ մասին հայտնել է դորտմունդյան թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։

«Վաղը մեզ չի օգնի Մարկո Ռոյսը։ Ինչ վերաբերում է մյուսներին, ապա բոլորը պատրաստ կլինեն խաղալ վաղը»,- Տուխելի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» պաշտոնական թվիթերյան էջը։

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի արտագնա հանդիպումը «Բորուսիան» կանցկացնի դեկտեմբերի 16-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով