Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ տիտղոսի հավակնորդ, բրիտանացի Մարտին Մարեյի առաջիկա մենամարտում բուքմեյքերներն առավելությունը տալիս են հայ բռնցքամարտիկին:
Գերմանիայի Հանովեր քաղաքում կայանալիք մենամարտում Արթուր Աբրահամի հաղթանակի գործակիցը 1.65 է, Մարտին Մարեյինը՝ 2.15: Ոչ ոքիի հավանականությունը ստացել է 17.00 գործակիցը:
Հանովերում տեղի է ունեցել բռնցքամարտիկիների կշռման պաշտոնական արարողությունը: Աբրահամի անձնական քաշը 76,2 կգ է, Մարեյինը՝ 75,4 կգ:
Աբրահամ - Մարեյ մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 22-ին, Երեւանի ժամանակով 2:40-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի