13:53 21 նոյեմբերի, 2015Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ տիտղոսի հավակնորդ, բրիտանացի Մարտին Մարեյի առաջիկա մենամարտում բուքմեյքերներն առավելությունը տալիս են հայ բռնցքամարտիկին:
Գերմանիայի Հանովեր քաղաքում կայանալիք մենամարտում Արթուր Աբրահամի հաղթանակի գործակիցը 1.65 է, Մարտին Մարեյինը՝ 2.15: Ոչ ոքիի հավանականությունը ստացել է 17.00 գործակիցը:
Հանովերում տեղի է ունեցել բռնցքամարտիկիների կշռման պաշտոնական արարողությունը: Աբրահամի անձնական քաշը 76,2 կգ է, Մարեյինը՝ 75,4 կգ:
Աբրահամ - Մարեյ մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 22-ին, Երեւանի ժամանակով 2:40-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.