Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը եւ տիտղոսի հավակնորդ, բրիտանացի Մարտին Մարեյը Գերմանիայի Հանովեր քաղաքում տեղի ունեցած ասուլիսում կայացել է նաեւ հայացքների մենամարտ:
«Աբրահամի նկատմամբ հաղթանակ տանելու դեպքում, իմ կյանքում շատ բան կփոխվի, առջեւում կլինեն մեծ մենամարտեր եւ մեծ գումարներ, իսկ պարտություն կրելու դեպքում, չգիտեմ, թե ինչ կլինի: Ես հետեւել եմ նրա նախորդ տարիների մենամարտերին եւ կարող եմ ասել, որ Աբրահամն այժմ դանդաղ է: Բայց սպասվում է մեծ մենամարտ»,- Մարեյի խոսքը մեջբերում է ESPN-ը:
«Ես արդեն այն տարիքում, երբ մոտիվացվելու համար անհրաժեշտ են լուրջ մրցակիցներ: Հեշտ մրցակիցներն արդեն հետաքրքիր չեն: Այդ պատճառով էլ ընտրվել է Մարեյը»,- ասել է Աբրահամը:
Արթուր Աբրահամ - Մարտին Մարեյ մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 21-ին:






Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:22 , 18 նոյեմբերի
23:46 , 17 նոյեմբերի
22:02 , 17 նոյեմբերի
21:38 , 17 նոյեմբերի
21:27 , 17 նոյեմբերի
20:18 , 17 նոյեմբերի
19:36 , 17 նոյեմբերի
19:05 , 17 նոյեմբերի
18:02 , 17 նոյեմբերի
17:13 , 17 նոյեմբերի