Արթուր Աբրահամ - Մարտին Մարեյ. Հայացքների մենամարտ (ֆոտոշարք)

19:15   18 նոյեմբերի, 2015

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը եւ տիտղոսի հավակնորդ, բրիտանացի Մարտին Մարեյը Գերմանիայի Հանովեր քաղաքում տեղի ունեցած ասուլիսում կայացել է նաեւ հայացքների մենամարտ:

«Աբրահամի նկատմամբ հաղթանակ տանելու դեպքում, իմ կյանքում շատ բան կփոխվի, առջեւում կլինեն մեծ մենամարտեր եւ մեծ գումարներ, իսկ պարտություն կրելու դեպքում, չգիտեմ, թե ինչ կլինի: Ես հետեւել եմ նրա նախորդ տարիների մենամարտերին եւ կարող եմ ասել, որ Աբրահամն այժմ դանդաղ է: Բայց սպասվում է մեծ մենամարտ»,- Մարեյի խոսքը մեջբերում է ESPN-ը:

«Ես արդեն այն տարիքում, երբ մոտիվացվելու համար անհրաժեշտ են լուրջ մրցակիցներ: Հեշտ մրցակիցներն արդեն հետաքրքիր չեն: Այդ պատճառով էլ ընտրվել է Մարեյը»,- ասել է Աբրահամը:

Արթուր Աբրահամ -  Մարտին Մարեյ մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 21-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.