10:46  ,  18 նոյեմբերի, 2015

Եվգենի Լովչեւ. Ոչ ոք չի հասկանում, թե ինչ տեղի ունեցավ Յուրա Մովսիսյան հրաշալի ռմբարկուի հետ

Ռուսական Sovsport կայքում անցկացվել է քվեարկություն «Ո՞վ է «Սպարտակի» հետընթացի պատճառը» թեմայով: Հարցվածների մեծ մասը (14.5 տոկոս) քվեարկել են Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի օգտին: Sovsport-ի վերլուծաբան ու «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Եվգենի Լովչեւն ամփոփել է հարցման արդյունքները:

«Յուրա Մովսիսյանը հույսեր ներշնչեց, երբ առաջին խաղում 3 գնդակ ուղարկեց «Թերեկի» դարպասը: Հետո նա սկսեց նահանջել, իսկ «Սպարտակի» երկրպագուների այս սերունդի համար ֆուտբոլիստի հանդեպ սիրուց դեպի ատելություն մեկ քայլ է:

Ոչ ոք չի հասկանում, թե ինչ տեղի ունեցավ հրաշալի ռմբարկուի հետ, որը Մոսկվա էր ժամանել «Կրասնոդարից»: Ոմանք Յուրայի հետընթացը բացատրում են, որ նա չի համապատասխանում թիմի ոճին: Նրան ձեռք են բերել ոչ թե գլխապտույտ խաղ կազմակերպելու համար, այլ գոլեր խփելու»,- ասել է Լովչեւը:

Հիշեցնենք, որ վերջերս ռուսական մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Սպարտակը» մտադիր է այս ձմռանը տրանսֆերի հանել հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստների, այդ թվում՝ Արաս Օզբիլիսին եւ Յուրա Մովսիսյանին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news