10:46 18 նոյեմբերի, 2015Ռուսական Sovsport կայքում անցկացվել է քվեարկություն «Ո՞վ է «Սպարտակի» հետընթացի պատճառը» թեմայով: Հարցվածների մեծ մասը (14.5 տոկոս) քվեարկել են Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի օգտին: Sovsport-ի վերլուծաբան ու «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Եվգենի Լովչեւն ամփոփել է հարցման արդյունքները:
«Յուրա Մովսիսյանը հույսեր ներշնչեց, երբ առաջին խաղում 3 գնդակ ուղարկեց «Թերեկի» դարպասը: Հետո նա սկսեց նահանջել, իսկ «Սպարտակի» երկրպագուների այս սերունդի համար ֆուտբոլիստի հանդեպ սիրուց դեպի ատելություն մեկ քայլ է:
Ոչ ոք չի հասկանում, թե ինչ տեղի ունեցավ հրաշալի ռմբարկուի հետ, որը Մոսկվա էր ժամանել «Կրասնոդարից»: Ոմանք Յուրայի հետընթացը բացատրում են, որ նա չի համապատասխանում թիմի ոճին: Նրան ձեռք են բերել ոչ թե գլխապտույտ խաղ կազմակերպելու համար, այլ գոլեր խփելու»,- ասել է Լովչեւը:
Հիշեցնենք, որ վերջերս ռուսական մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Սպարտակը» մտադիր է այս ձմռանը տրանսֆերի հանել հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստների, այդ թվում՝ Արաս Օզբիլիսին եւ Յուրա Մովսիսյանին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.