18:47  ,  8 օգոստոսի, 2015

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի երկու բռնցքամարտիկներ մեկնարկել են հաղթանակով

Բուլղարիայի Սամոկով քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը։ Մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականը։

75 կգ քաշային Արման Հովհիկյանը առաջին շրջանում առավելության հասավ Հունաստանի ներկայացուցիչ Պավլոս Ցագրակոսի նկատմամբ։ 1/8 եզրափակիչում Հովհիկյանի մրցակիցը կլինի թուրք Օսման Այդինը։ Մենամարտը տեղի կունենա օգոստոսի 10-ին։

Նախնական փուլի արգելքը հաղթահարել է նաեւ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, որն ուժեղ էր լատվիացի Արթուրս Ահմետովսից։ 1/8 եզրափակիչում Բաչկովի մրցակիցը օգոստոսի 10-ին կլինի Դանիայի ներկայացուցիչ Էնոք Մվանդիլա Պոուլսենը։

Նախնական փուլում պարտություն են կրել 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը եւ +91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը։

Օգոստոսի 9-ին պայքարը կսկսեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եւ 81 կգ քաշային Նիկոլ Հարությունովը, օգոստոսի 10-ին՝ 56 կգ քաշային Արամ Ավագյանը։ 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը օգոստոսի 11-ին հանդես կգա 1/8 եզրափակիչում, 

52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը օգոստոսի 12-ին կանցկանի քառորդ եզրափակիչի մենամարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում