Խառը մենամարտերի անպարտելի չեմպիոն Ռոնդա Ռոուզին թեթեւագույն քաշային կարգում UFC չեմպիոնի տիտղոսը պաշտպանելուց հետո հանգիստն անցկացնում է Ռիո դե Ժանեյրոյում, հաղորդում է dailymail-ը:
Հիշեցնենք, որ Ռիո դե Ժանեյրոյում կայցած բրազիլացի Բեթ Կորիայի հետ մենամարտն ավարտվել էր արդեն առաջին ռաունդի առաջին րոպեին: Ռոնդա Ռոուզին նոկաուտի էր ենթարկել մրցակցին 34-րդ վայրկյանին՝ տանելով 12-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ կարիերայում: Նրա անձնական մարզիչն է Էդմոնդ Թարվերդյանը:
Հիշեցնենք, որ ամերիկացի հայտնի մարզուհի եւ դերասանուհի, խառը մենամարտերի UFC չեմպիոն, ձյուդոյի 2007թ. աշխարհի փոխչեմպիոն, 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոնդա Ռոուզին ապրիլի 24-ին Երեւանում էր՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:






Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:54 , 10 սեպտեմբերի 
23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի