14:20  ,  28 հուլիսի, 2015

Աշխարհի նախկին չեմպիոնը հավակնում է Արթուր Աբրահամի տիտղոսին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին եւ կիսածանր քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 50-ամյա ամերիկացի Բեռնարդ Հոփկինսը բանակցություններ է վարում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի հավակնորդ դառնալու ուղղությամբ։

«Ես չեմ ավարտել կարիերաս։ Այժմ ընթանում են բանակցություններ։ Հույս ունեմ, որ դրանց արդյունքում ես կմենամարտեմ WBO չեմպիոնի հետ։ Ես 50 տարեկան եմ, եւ այդ սերնդի շատ մարզասերներ կաջակցեն ինձ։ WBO-ի նախագահ Պակո Վալկարսելը եւս կարծում է, որ արժի տեսնել այդ մենամարտը»,- Բեռնարդ Հոփկինսի խոսքը մեջբերում է boxingscene-ը։

Սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնը Արթուր Աբրահամն է, որը տիտղոսը պաշտպանեց՝ նոկաուտի ենթարկելով Ռոբերտ Շտիգլիցին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում