14:20 28 հուլիսի, 2015Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին եւ կիսածանր քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 50-ամյա ամերիկացի Բեռնարդ Հոփկինսը բանակցություններ է վարում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի հավակնորդ դառնալու ուղղությամբ։
«Ես չեմ ավարտել կարիերաս։ Այժմ ընթանում են բանակցություններ։ Հույս ունեմ, որ դրանց արդյունքում ես կմենամարտեմ WBO չեմպիոնի հետ։ Ես 50 տարեկան եմ, եւ այդ սերնդի շատ մարզասերներ կաջակցեն ինձ։ WBO-ի նախագահ Պակո Վալկարսելը եւս կարծում է, որ արժի տեսնել այդ մենամարտը»,- Բեռնարդ Հոփկինսի խոսքը մեջբերում է boxingscene-ը։
Սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնը Արթուր Աբրահամն է, որը տիտղոսը պաշտպանեց՝ նոկաուտի ենթարկելով Ռոբերտ Շտիգլիցին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.