13:07  ,  14 հունիսի, 2012

Մովսիսյանը «Կրասնոդարի» հետ մեկնեց Սլովենիա

Ռուսական «Կրասնոդարը» հունիսի 14-ին մեկնել է Սլովենիայի Լյուբլյանա քաղաք, որտեղ կանցկացնի առաջին ամառային հավաքը:

«Կրասնոդարի» հետ Լյուբլյանա է մեկնել նաեւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Երկշաբաթյա հավաքի ընթացքում Սլավոլյուբ Մուսլինի թիմը կանցկացնի երկու ստուգողական հանդիպում: Հունիսի 21-ին կրասնոդարցիները կխաղան Լուցկի «Վոլինի», իսկ հունիս 26-ին՝ Լուգանսկի «Զարյայի» հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում